18.10.2018 13:15

Թրամփը հավաստիացնում է, որ Հաշոգիի գործով չի փորձում պաշտպանել Սաուդյան Արաբիային

Թրամփը հավաստիացնում է, որ Հաշոգիի գործով չի փորձում պաշտպանել Սաուդյան Արաբիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ամենևին էլ չի ջանում պաշտպանել Սաուդյան Արաբիային սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման գործում, ալ պարզապես  փորձում է հասկանալ՝ ինչն ինչոց է:

Վաշինգտոնի հասցեին ավելի ու ավելի հաճախ են նախատինքներ հնչում, թե Սպիտակ տունը բավականաչափ կոշտ չի արձագանքում Washington Post-ի թղթակցի շուրջ ծավալված մութ պատմությանը:

Սաուդյան Արաբիան Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցներից է, և Սաուդյան Արաբիայի ղեկավարների ու անձամբ երկրի թագաժառանդի նկատմամբ իր խիստ քննադատական դիրքորոշմամբ հայտնի ընդդիմադիր լրագրողի անհետացումը ԱՄՆ վարչակազմին անհարմար վիճակի մեջ է դրել:

«Ոչ, ամենևին, ես ուղղակի ուզում եմ իմանալ, թե ինչ է եղել»,- ճեպազրույցում ասել է Թրամփը՝ պատասխանելով այն ենթադրությանը, թե ինքը փորձում է քողարկել Սաուդյան Արաբիայի մեղքը:

ԱՄՆ-ը դիմել է Թուրքիային՝ խնդրելով տրամադրել այն ձայնագրությունները, որոնք կարող են ապացուցել, որ անհետ կորած լրագրողն սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում:

Փոխանցում է BBC-ն: