18.10.2018 14:00

Ռեփ երաժիշտ T.I.-ն տեսահոլովակ է թողարկել՝ «մերկացող Մելանյայի» հետ

Ռեփ երաժիշտ T.I.-ն տեսահոլովակ է թողարկել՝ «մերկացող Մելանյայի» հետ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մամլո քարտուղար Ստեֆանի Գրիշեմը կոչ է արել բոյկոտել ռեփեր T.I.-ին՝ Twitter-ում տեղադրած տեսաերիզի համար, որում առաջին տիկնոջը շատ նման մոդելը մերկանում է:

«Դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, բայց նա առաջին տիկինն է, և սա Սպիտակ տունն է»,- ասել է մամլո քարտուղարը:

Ռեփերն ինքը, որի իսկական անունը Քլիֆորդ Հարիս է, այդ կերպ ցանկացել է ցույց տալ իր և մեկ այլ ռեփ երաժիշտ Քանիե Ուեսթի տարբերությունը, որը վերջերս այցելել էր Սպիտակ տուն  ու շողոքորթել Թրամփին:

T.I.-ի նոր ալբոմում մոդելը, որը շատ նման է Մելանյա Թրամփին, լրիվ մերկանում է ռեփերի առաջ՝ Ձվաձև կաբինետին շատ նման մի սենյակում, ընդ որում՝ այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը, ըստ տեսաերիզի սցենարի, մեկնում է իր մերձքաղաքային նստավայրը:

Տեսաերիզը մեծ աղմուկ է առաջացրել ԱՄՆ-ում: Նույնիսկ նրանք, ովքեր քննադատաբար են վերաբերվում Թրամփի վարչակազմին, դատապարտել են քաղաքական տարաձայնությունների պատճառով նախագահի ընտանիքի անդամներին վարկաբեկելու փորձը:

Փոխանցում է BBC-ն: