18.10.2018 14:15

Միլիարդատիրուհու փեսան խոստովանել է, որ նրա սպանության պատվիրատուն ինքն է

Միլիարդատիրուհու փեսան խոստովանել է, որ նրա սպանության պատվիրատուն ինքն է

Չորս տարի առաջ  Ֆրանսիայի Նիս քաղաքում գնդակահարված Էլեն Պաստորի փեսան խոստովանել է, որ ինքն է պատվիրել նրա սպանությունը:

Լեհաստանի քաղաքացի Վոյցեխ Յանովսկին մի քանի տարի համառորեն հերքում էր իր առնչությունը 77-ամյա միլիարդատեր զոքանչի սպանության գործին: Նա ֆրանսիական դատարանում քննովող այդ գործով ինը մեղադրյալներից մեկն է: Իր ցնցող խոստովանությունը նա արել է դատավճիռը հրապարակելու նախօրեին:

Միլիարդատեր, բազմաթիվ թանկարժեք անշարժ գույքի օբյեկտների սեփականատեր Էլեն Պաստորի և նրա վարորդի դաժան սպանությունը 2014 թ. ցնցել էր Մոնակոն, որի բարձր հասարակության շրջանակներում էր Էլեն Պաստորը և սերտ կապեր ուներ արքայական ընտանիքի հետ:

Սպանության պահին Վոյցեխ Յանովսկին Մոնակոյում Լեհաստանի պատվավոր հյուպատոսն էր: Նրա փաստաբանի խոսքով՝ սպանության առիթը իր քաղաքացիական կնոջը և Պաստորի դստերը՝ Սիլվիային պաշտպանելու մղումն է եղել, որը շատ վատ հարաբերությունների մեջ էր մոր հետ:

Դատարանում Յանովսկին նաև պնդել է, որ երկու քիլլերներին չի պատվիրել սպանել վարորդին, սակայն գործով մեկ այլ մեղադրյալ հակառակն է պնդում:

Մեղադրանքի կողմը Յանովսկու համար ցմահ ազատազրկում է պահանջում:

Փոխանցում է BBC-ն: