18.10.2018 14:47

Լրագրողուհու սպանության կասկածյալին տեղափոխել են Բուլղարիա

Լրագրողուհու սպանության կասկածյալին տեղափոխել են Բուլղարիա

Բուլղարացի հեռուստալրագրողուհի Վիկտորյա Մարինովայի սպանության կասկածյալը Գերմանիայից արտահանձնվել է Բուլղարիային:

Սոֆիայի օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Սևերին Կրասիմիրովին տեղափոխող ինքնաթիռը, անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել:

Գերմանական ոստիկանության կողմից ձերբակալված երիտասարդը մասամբ խոստովանել է մեղքը, և Ցելլեի երկրամասային դատարանը նրան արտահանձնելու թույլտվություն է տվել:

Կասկածյալը խոստովանել է, որ թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ հարվածել է աղջկան, ապա նրան հրել է թփերի մեջ, սակայն հերքել է նրա նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքը:

Վիկտորյա Մարինովան սպանվել է գրեթե երկու շաբաթ առաջ: Նրա մարմինը հայտնաբերվել էր քաղաքային զբոսայգում, Դանուբից քիչ հեռու: Հանցագործության վարկածներից է նրա մասնագիտական գործունեությունը: Իր նյութերում լրագրողուհին պատմում էր նաև Եվրամիության միջոցների շորթման մասին, որոնք հատկացվում էին Բուլղարիայում ենթակառույցների շինարարության համար:

Մարինովան չորրորդ եվրոպացի լրագրողն է, որ սպանվել է վերջին երկու տարում:

Փոխանցում է euronews-ը: