19.10.2018 09:00

Իբրահիմովիչ. «Մոոուրինյոյին քննադատում են ոչ թե արդյունքի, այլ նրա մարդկային հատկանիշների համար»

Իբրահիմովիչ. «Մոոուրինյոյին քննադատում են ոչ թե արդյունքի, այլ նրա մարդկային հատկանիշների համար»

«ԼԱ Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուինյոյին:

«Բոլորը քննադատում են Մոուրինյոյին, բայց ոչ թե արդյունքի, այլ նրա մարդկային հատկանիշների համար:

Կարող եմ ինձ այդպիսի կարգավիճակում պատկերացնել: Մոուրինյոն ինձ նման է, մենք երկուսս էլ մեզ շատ վստահ ենք զգում և հավատում ենք մեր սեփական ճանապարհին: Մենք սիրում ենք միայն առաջ շարժվել: Դրա հետ միասին միշտ ընդունում ենք մեր մեղքը, երբ գործերն այդքան էլ լավ չեն դասավորվում:

Մոուրինյոն պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա, անկախ նրա հասցեին ուղղված բազմատեսակ քննադատությունների: Եթե նա այդպիսին չլիներ, ապա կանգնած չէր լինի այնտեղ, որտեղ հիմա է: Մոուրինյոն երբեք չի փոխվի միայն նրա համար, որ ուրիշներն են այդպես ուզում»,- ասել է շվեդ հարձակվողը: