19.10.2018 09:24

Մարկոս Պիզելի. «Արդեն ավելի լավ եմ զգում»

Մարկոս Պիզելի. «Արդեն ավելի լավ եմ զգում»

Հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստան – Մակեդոնիա հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Նախնական հետազոտությունը ցույց էր տվել, որ ֆուտբոլիստի մոտ, բարեբախտաբար, կոտրվածք կամ պատռվածք չկա, ուժեղ հարվածի հետևանքով ցավեր կային ծնկի հատվածում: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Մարկոսը խոսել է իր ինքնազգացողության մասին:

«Համեմատաբար լավ եմ զգում: Արդեն Ղազախստանում եմ և պատրաստվում եմ երկու օրվա ընթացքում մեկնել Բրազիլիա՝ ևս մեկ հետազոտություն անցնելու: Հուսով եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին կլինի և կկարողանամ օգնել հավաքականին մոտակա խաղերի ընթացքում»,- ասել է մեր հավաքականի կիսապաշտպանը: