19.10.2018 10:27

Mirror. Մեյվեզերը Խաբիբի դեմ մենամարտից հետո պատրաստ է ընդունել Մակգրեգորի ռևանշը

Mirror. Մեյվեզերը Խաբիբի դեմ մենամարտից հետո պատրաստ է ընդունել Մակգրեգորի ռևանշը

Բռնցքամարտի նախկին աշխարհի բացարձակ չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը ցանկանում է նախ մենամարտել UFC-ի թեթև քաշային կարգում բացարձակ չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի դեմ, որից հետո ռինգ դուրս գալ նաև Կոնոր Մակգրեգորի հետ: Այդ մասին հաղորդում է Mirror-ը:

«Մակգրեգորը շատ է խոսում, այնպես որ ոչինիչ դեռ ավարտված չէ:

Խաբիբի դեմ մենամարտից հետո հնարավոր է նորից ռինգ դուրս գամ Մակգրեգորին հանդիպելու համար:

Ոչ ոք չէր հավատում, որ ես և Մակգրեգորը կմենամարտենք բռնցքամարտի համար նախատեսված ռինգում: Բայց մենք արեցինք դա»,- հայտարարել է լեգենդը: