19.10.2018 11:30

Կոնտեն ակտիվ բանակցություններ է վարում «Ռեալի» հետ

Կոնտեն ակտիվ բանակցություններ է վարում «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է «Չելսիի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծառայություններով: Իտալական լրատվամիջոցի հաղորդմամբ, իսպանացիները հոկտեմբերի 15-ից սկսած ակտիվ բանակցություններ են վարում Կոնտեի հետ:

Իսպանիայի առաջնությունում «արքայական» ակումբը 3 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթանակի հասնել և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Սևիլիայից» հետ մնալով 2 միավորով:

Հիշեցնենք, որ թիմն այս պահին գլխավորում է Խուլեն Լոպետեգին, որի ճակատագիրը կարող է որոշվել հոկտեմբերի 28-ին կայանալիք «Բարսելոնա – Ռեալ Մադրիդ» գերսկզբունքային մրցավեճի արդյունքում: