19.10.2018 12:00

Մարադոնայի փաստաբան. «Դիեգոն կզանգահարի Մեսիին և կպարզաբանի իր խոսքերը»

Մարադոնայի փաստաբան. «Դիեգոն կզանգահարի Մեսիին և կպարզաբանի իր խոսքերը»

Մարադոնայի փաստաբան Մաթիաս Մորլան, ով նաև նրա մոտ ընկերն է, տեղեկացրել է, որ իր հաճախորդը անպայման կապ կհաստատի Լիոնել Մեսիի հետ և կպարզաբանի, թե իրականում ինչ է ի նկատի ունեցել նրա հասցեին հնչեցրած սկանդալային խոսքերի կոնտեքստում:

«Դիեգոն միշտ եղել է թիմի կողքին: Նա այդ խոսքերով ցանկացել է ասել, որ պետք է հանգիստ թողնել և հունից չհանել Լեոյին, վերջ տալ քննադատություններին: Մարադոնան հատուկ խոսելաոճ ունի, այդ պատճառով շատերը նրան սխալ են հասկանում»,- նշել է Մորլան:

Հիշեցնենք, որ արգենտինացի լեգենդը օրեր առաջ հայտարարել էր, որ թիմի առաջատարը չի կարող լինի նա, ով խաղից առաջ 20 անգամ գնում է զուգարան: