19.10.2018 12:38

Իրանի գլխավոր դատախազը դեմ է մարզադաշտերում կանանց ներկայությանը

Իրանի գլխավոր դատախազը դեմ է մարզադաշտերում կանանց ներկայությանը

Իրանի գլխավոր դատախազ Մոհամեդ Ջաֆար Մոնտազերին հայտարարել է, որ կանայք չպետք է այցելեն ֆուտբոլային մարզադաշտեր։ Այս հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ մոտ 100 կին ներկա է գտնվել Թեհրանում կայացած Իրան-Բոլիվիա (2-1) ընկերական խաղին։

1979 թվականից ի վեր առաջին անգամ ամռանը Իրանում տղամարդկանց հետ հավասար մարզադաշտեր այցելեցին նաև կանայք։

- Ես դեմ էի կանանց ներկայությանը «Ազադի» մարզադաշտում։ Մենք մահմեդական երկիր ենք, մենք մահմեդականներ ենք։ Կինը մեղք է գործում, երբ մարզադաշտ է գնում ու նայում կիսամերկ տղամարդկանց։ Կրկնվելու դեպքում կհրամայեմ Թեհրանի դատախազին միջոցներ ձեռնարել,- Մոնտազերիին է մեջբերում AFP-ն