19.10.2018 13:04

Goal. Վենգերը կարող է գլխավորել «Բարսելոնա»-ն

Goal. Վենգերը կարող է գլխավորել «Բարսելոնա»-ն

«Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Goal-ը:

«Կապտանռնագույններ»-ը ֆրանսիացի մասնագետին դիտարկում են որպես Էրնեստո Վալվերդեին փոխարինողի, ով կատալոնական ակումբում իր ապագայի վերաբերյալ պատասխան դեռևս չի տվել ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ 68-ամյա մասնագետը 22 տարի աշխատել է լոնդոնյան ակումբում, որից նա հեռացել է նախորդ ամռանը: