19.10.2018 14:37

Լիբանանցի «Միսս Երկիր»-ի մասնակցին զրկել են տիտղոսից

Լիբանանցի «Միսս Երկիր»-ի մասնակցին զրկել են տիտղոսից

Լիբանանում «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները տիտղոսից զրկել են Բեյրութից 26-ամյա մոդել Սալվա Ակարին՝ իսրայելցի մասնակցի հետ լուսանկարի պատճառով, հաղորդել է Daily Mail կայքը:

Աղջիկները լուսանկարվել են մրցույթի եզրափակիչ փուլում, որն անցկացվում է Ֆիլիպիններում: Մամուլի համար արված հայտարարության մեջ մրցույթի լիբանանյան  փուլի ղեկավարությունը նշել է, որ «կտրականապես չի խրախուսում Իսրայելի հետ հարաբերությունները»:

Երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Իսրայելի իրավապահ մարմինները Լիբանանն անվանում են «թշնամական պետություն»:

Փոխանցում է ria.ru-ն: