19.10.2018 15:28

Պուտինը ռուսաստանցիներին դրախտ է խոստանում (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Վալդայի ակումբի լիագումար նիստում, ռուսաստանցիներին խոստացել է, որ միջուկային պատերազմի դեպքում նրանք բոլորը դրախտ կընկնեն՝ որպես նահատակներ, իսկ մյուսները «կսատկեն»:

«Իհարկե, դա աղետ կլինի, համաշխարհային աղետ: Բայց ես կրկնում եմ՝ մենք չենք կարող լինել այդ աղետը նախաձեռնողները, քանի որ մենք կանխարգելիչ հարված չունենք: Այո, այս իրադրության մեջ մենք կարծես թե սպասում ենք, որ մեր նկատմամբ ինչ-որ մեկը միջուկային զենք կկիրառի, ինքներս կարծես ոչինչ չենք անում: Այո, բայց այդ դեպքում ագրեսորը, միևնույն է, պիտի իմանա, որ հատուցումն անխուսափելի է: Որ ինքը կոչնչացվի: Դե ինչ, իսկ մենք՝ ագրեսիայի զոհերս, մենք, որպես նահատակներ, կընկնենք դրախտ: Իսկ նրանք պարզապես կսատկեն»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը խոսքը բավական աշխուժացրել է լսարանին: