19.10.2018 15:55

Զոլոտովը հատարարել է, որ չի ընդունի բանավիճելու՝ Նավալնիի հրավերը

Զոլոտովը հատարարել է, որ չի ընդունի բանավիճելու՝ Նավալնիի հրավերը

Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցելու Նավալնիի հետ բանավեճին:

«Բանավե՞ճ: Ես նրան այլ բանի էի հրավիրել»,- ասել է Զոլոտովը՝ պատասխանելով Life Shot-ի այն հարցին, թե արդյո՞ք կընդունի ընդդիմադիր քաղաքական գործչի հրավերը՝ բանավիճելու դաշնային հեռուսատաալիքներից մեկի եթերում:

«Դրա համար էլ մենք իրարից տարբերվում ենք,- հավելել է Ռոսգվարդիայի ղեկավարը:- Բայց իր հարցերին կպատասխանեմ: Հետո կորոշենք (ինչ ձևաչափով)»:

Մեկնաբանելով Նավալնիին իր կողմից ռինգ հրավիրելը ՝ Զոլոտովը պարզաբանել է, թե «դա ընդամենը սպորտային մրցում էր լինելու, ոչ ավելին»:

Փոխանցում է tass.ru-ն: