19.10.2018 16:26

Էր-Ռիադում ՃՏՊ- արդյունքում զոհվել է Հաշոգիի սպանության մեջ կասկածվողներից մեկը

Էր-Ռիադում ՃՏՊ- արդյունքում զոհվել է Հաշոգիի  սպանության մեջ կասկածվողներից մեկը

Սաուդյան Արաբիայի թագավորական ՌՕՈՒ լեյտենանտ Մաշալ Սաադ ալ-Բոստանին, որին համարում են լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման կասկածյալներից մեկը, զոհվել է Էր-Ռիադում ճանապարհային պատահարի արդյունքում, հաղորդել է թուրքական Yeni şafak թերթը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ալ-Բոստանին Ստամբուլ է ժամանել 15 հոգուց բաղկացած խմբի կազմում և եղել է սաուդյան հյուպատոսարանում, երբ այնտեղ է եկել Հաշոգին: Նա Թուրքիայից հեռացել է հոկտեմբերի 2-ին:

Թերթի աղբյուրը, սակայն, ոչ մի մանրամասն չի հաղորդել ո՛չ ճանապարհային պատահարի, ո՛չ էլ Հաշոգիի նկատմամբ հաշվեհարդարի հարցում ալ-Բոստանիի դերակատարության մասին:

Փոխանցում է Interfax –ը: