19.10.2018 16:38

Երեւանի տոնին փողոցներ կփակվեն

Երեւանի տոնին փողոցներ կփակվեն

Ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 21-ին Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև ժամը 24:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը

Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի–Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

Վազգեն Սարգսյան փողոցներում և Շահումյանի հրապարակի տարածքում։
Միաժամանակ, ժամը 07:00-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոցի-Ամիրյան խաչմերուկից,

Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից,

Նալբանդյան փողոցով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից,

Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից,

Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։
Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից,

Խորենացու փողոցը՝ Զաքիյան-Խորենացու և Մհեր Մկրտչյան-Խորենացու խաչմերուկների միջև:
«Երևանի մարաթոն» վազքի մրցույթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 07:30-ից մինչև 12:00-ն փակ են լինելու

Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Ալեք Մանուկյան փողոց,

Ալեք Մանուկյան,

Իսահակյան, Թամանյան փողոցները,

Մոսկովյան և Սարյան փողոցները՝ Մաշտոցի խաչմերուկից մինչև Լեոյի փողոց,

ինչպես և Լեոյի, Պարոնյան, Պռոշյան փողոցները:
Նույն օրը, ժամը 07:00-ից մինչև 15:00-ն, փակ է լինելու Հրազդանի կիրճը՝ Հալաբյան, Աթենքի, Փափազյան փողոցներից, ինչպես և Ուրուգվայի հրապարակից:
Փողային նվագախմբերի շքերթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամը 14:00-ից 15:00-ն կարգելվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի-Արգիշտիի խաչմերուկից դեպի Ֆրանսիայի հրապարակ ուղղությամբ: