20.10.2018 09:25

Ալեքսիս Սանչեսը ցանկանում է հեռանալ Անգլիայից

Ալեքսիս Սանչեսը ցանկանում է հեռանալ Անգլիայից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը ցանկանում է հեռանալ Անգլիայից, հաղորդում է Daily Mail-ը:

Հունվարին Լոնդոնի «Արսենալից» մանչեսթերյան ակումբ տեղափոխված ֆուտբոլիստը բաժանվել է ընկերուհուց եւ այդ հանգամանքը գումարվել է բոլոր այն պատճառներին, որ կային ամբողջ տարվա ընթացքում:

Ալեքսիս Սանչեսի հարաբերությունները «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ մնում են լարված. այս մրցաշրջանում 2 խաղում նա ընդգրկված չէր հայտացուցակում: Ապրիլից ֆուտբոլիստը ընդամենը մեկ գոլ է խփել ակումբում: