20.10.2018 10:28

«Նապոլի»-ն կարող է պայմանագիր կնքել Խամեսի հետ

«Նապոլի»-ն կարող է պայմանագիր կնքել Խամեսի հետ

«Նապոլի»-ն հետաքրքրված է «Բավարիա»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Tribalfootball-ը:

Նեապոլիտանական ակումբը հույս ունի կոլումբիացու հետ պայմանագիր կնքել առաջիկա ամռանը:

27-ամյա խաղացողի տեղափոխությանը պնդում է իրականացնել իտալացիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով մյունխենյան ակումբում աշխատել է վերջինի հետ:

Հիշեցնենք, որ Խամեսի տրանսֆերը պատկանում է «Ռեալ»-ին, իսկ «Բավարիա»-ում նա վարձավճարով է խաղում: