20.10.2018 11:00

Բենզեման մեղադրվում է առևանգման փորձի մեջ

Բենզեման մեղադրվում է առևանգման փորձի մեջ

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կրկին հայտնվել է սկանդալային պատմության կենտրոնում։ Ֆուտբոլիստին մեղադրում են առևանգում կատարելու փորձի մեջ։

Ֆրանսիացի հարձակվողի նախկին գործակալ Լեո Դ՛ Սոուզան մեղադրել է Բենզեմայի հարազատներին առևանգման փորձի մեջ և դիմել դատարան։ Նշվում է, որ կողմերի միջև կոնֆլիկտը առաջացել է ֆինանսական անհամաձայնությունների պատճառով։ Դատախազությունը արդեն սկսել է գործի քննությունը։

Հիշեցնենք, որ 3 տարի առաջ Բենզեման նորից սկանդալային պատմության կենտրոնում էր հայտնվել, երբ նրան մեղադրում էին ազգային հավաքականում իր թիմակից Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ։