20.10.2018 11:31

Բուֆոն․ «Նա ֆենոմեն է և արժանի է «Ոսկե գնդակին»

Բուֆոն․ «Նա ֆենոմեն է և արժանի է «Ոսկե գնդակին»

ՊՍԺ-ի դարպասապաահ Ջանլուիջի Բուֆոնը գովասանքի խոսքեր չի խնայել իր թիմակից Կիլիան Մբապեի համար և ընդգծել է, որ ֆրանսիացին արժանի է «Ոսկե գնդակին»։

«Հաշվի առնելով նրա ունակությունները, որքան որոշիչ դեր է նա խաղացել աշխարհի առաջնության ժամանակ, նա արժանի է այդ մրցանակին։ Հակառակը չեմ կարող պնդել։ Իտալիայում նրան համեմատում են Բաջոյի, դել Պիեռոյի և Տոտիի հետ։

Նա բացառիկ տաղանդ ունի ու այնպիսի տեխնիկական որակներ, որոնց հաճախ չես հանդիպի։

Նա ֆենոմեն է։ Եթե Մբապեն նույն կերպ շարունակի ձգտել լինել լավագույնը, եթե նա շարունակի նույն խանդավառությամբ ու նորմալ վարք ունենա, ապա կարող է մեծ հետք թողնել»,-ասել է իտալացի դարպասապահը։