20.10.2018 12:34

Չավին անդրադարձել է Մեսսիի հասցեին հնչող քննադատությանը

Չավին անդրադարձել է Մեսսիի հասցեին հնչող քննադատությանը

Super Deportivo de Villa Trinidad հաղորդման ընթացքում «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավի Էռնանդեսը խոսել է Մեսսիի շուրջ ծավալվող իրադարձությունների և իր նախկին թիմակցին ուղղված քննադատության մասին:

«Լեոն շարունակելու է զարմացնել մեզ, քանի որ նա միշտ ցույց տալու նոր բան ունի, կարողանում է միայնակ գոլեր ստեղծել, անցումներ կատարել գծերի արանքով, միայնակ շրջանցել 3-4 ֆուտբոլիստի: Նա  ստրատոսֆերիկ է: Լեոն արդեն 14 տարի է  «Բարսայում» է: Մենք դեռ երկար ենք վայելելու նրա խաղը. նա ընդամենը 31 տարեկան է և երկար ժամանակ կվայելի էլիտար ֆուտբոլը և մենք դա կտեսնենք:

Ես կարծում եմ՝ նա դեռ կվերադառնա հավաքական : Անարդարացի է ոչ միայն Լեոյի, այլև երբեմն Արգենտինայի հավաքականի  բոլոր խաղացողների հասցեին հնչող քննադատությունը: Ակնհայտ է, որ հեշտ չէ խաղալ մի երկրի հավաքականում, որը մեծ հավակնություններ ունի և որը երկար տարիներ ոչինչ չի նվաճել: Նրանք պետք է հոգեբանորեն ուժեղ լինեն, հասնեն հաջողության, ինչն այդքան էլ հեշտ չէ, ինչպես մենք արեցինք 2008-ին՝ Եվրոպայի գավաթը նվաճելով և անցյալի բեռը թոթափելով», – ասել է Չավին:

Հիշեցնենք, որ հիմա Չավին հանդես է գալիս քաթարական «Ալ Սադում», որտեղ տեղափոխվել էր 2015 թվականին «Բարսելոնայում» ելույթները ավարտելուց հետո: