20.10.2018 13:00

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության վիճակահանությունը

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության վիճակահանությունը

Իսպանիայում կայացել է երկրի ֆուտբոլի գավաթի խաղարկության՝ Copa Del Rey-ի հերթական փուլի վիճակահանությունը: Պայքարի մեջ մնացել է 32 թիմ: Պայքարը թևակոխել է 1/16 եզրափակիչ փուլ:

Գործող գավաթակիր «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Կուլտուրալ Լեոնեսան»: Մադրիդի «Ռեալը» կստուգի համեստ «Մելիյայի» պաշտպանության ամրությունը: Հաղթողի մեկ այլ ֆավորիտ համարվող Մադրիդի «Ատլետիկոն» որպես մրցակից ստացել է «Սան Անդրեուին», «Սևիլյան» կփորձի հաղթահարել «Վիլանովենսեի» արգելքը:

Հավելենք, որ առաջին հանդիպումները կկայանան հոկտեմբերի 31-ին, պատասխան խաղերը տեղի կունենան դեկտեմբերի 5-ին: