20.10.2018 13:37

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է երկարաձգել պայմանագրերը մի շարք առաջատարների հետ

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է երկարաձգել պայմանագրերը մի շարք առաջատարների հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագրերն իր մի շարք առաջատարների հետ: Ծրագրվում է, որ միանգամից մի քանի առանցքային խաղացող տարբեր ժամանակներում կկնքեն նոր համաձայնագրեր:

Մասնավորապես The Telegraph-ը հաղորդում է, որ առաջնահերթ «քաղաքբնակները» ծրագրում են թիմում պահել գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեին: 22-ամյա ֆուտբոլիստը դեռ 2,5 տարվա պայմանագիր ունի, սակայն արդեն հիմա ակումբը նրա համար պատրաստում է նոր՝ թարմացված պայմանագիր:

Հաղորդվում է, որ նոր «Սիթիի» հետ նոր պայմանագիր ստորագրելու նախաշեմին են նաև Ռահիմ Ստերլինգը, Իլկայ Գյունդողանն ու Ֆաբիան Դելֆը: Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ ակնկալիքներ ունի նաև թիմի երկարամյա ավագ Վենսան Կոմպանիի հետ: