20.10.2018 12:18

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Խաղից առաջ

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Խաղից առաջ

Հոկտեմբերի 20, մեկնարկը՝ 15:30,  Լոնդոն, «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտ

Մրցավար՝ Մայք Դին

Այսօր «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում տեղի կունենա ԱՊԼ հերթական տուրի կենտրոնական հանդիպումը: Ո՛չ մրցաշարային աղյուսակում ունեցած դիրքերը և ոչ էլ ֆուտբոլիստների մարզավիճակը չեն խանգարի, որ այս 2 թիմերն խաղում  ներդնեն առավելագույն ուժեր և ամեն ինչ անեն 3 միավոր ձեռք բերելու համար:

Ժոզե Մոուրինյոյի ժամանումը «Սթեմֆորդ Բրիջ» չի կարող անտարբեր թողնել երկրպագուներին՝ արթնացնելով իրարամերժ հույզեր. նրանց մի մասը հիասթափության պահերն է հիշում և այն տարին, երբ «կապույտները» առաջնությունը եզրափակեցին  մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում, մյուսների մեջ էլ արթնանում է այն տարիների կարոտը, երբ թիմը, պորտուգալացի մարզչի գլխավորությամբ, հաջողություններ էր գրանցում և երբ «Յուրահատուկը» առաջին անգամ եկավ այս մարզադաշտ: Անկեղծ ասած, «Յունայթեդը» այս պահին այնքան էլ լավ մարզավիճակում չի գտնվում և թույլ խաղ է ցուցադրում, այնուհանդերձ, պետք է նաև արձանագրել, որ նման հանդիպումներին թիմը միշտ կազմ ու պատրաստ է մոտենում: Իհարկե, վստահաբար, Մոուրինյոն կկարողանա թե՛ տակտիկական ու ռազմավարական, և թե հոգեբանական առումով նախապատրաստել այս հանդիպմանը և մանչեսթրցիները հանդիպմանը կներկայանան լիովին պատրաստ:  Այս գնահատականը կարող է քմծիծաղ առաջացնել, քանի որ «Յունայթեդը» բավականաչափ  շատ գոլ է բաց թողնում, որի ապացույցը «Նյուքասլի» հետ հանդիպումն է: Պետք է նկատի ունենալ նաև, որ «Մանչեսթրի» պարտության դեպքում աճելու է  ճնշումը Ժոզե Մոուրինյոյի վրա: Բոլորը մրցաշրջանի սկզբում այս թիմին դիտարկում էին որպես չեմպիոնական տիտղոսի հավակնորդի, բայց առայժմ թիմը պայքարում է միայն առաջին քառյակում հայտնվելու համար: Առաջին տեղից «Յունայթեդը» հետ է յոթ միավորով և պարտության դեպքում տարբերությունը կհասնի 10-ի:

«Չելսին» այս մրցաշրջանի ընթացքում դեռևս ոչ մի անգամ չի պարտվել և, անկասկած, չի ցանկանա ընդհատել անպարտելի հանդիպումների այս շարքը: Թեև «ազնվականները» հանդես են գալիս առանց Ռյուդիգերի, այնուհանդերձ, հիանալի հանդիպումներ են անցկացնում և այս պահին զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:    

Հավանական մեկնարկային կազմերը

«Չելսի». Կեպա-Ասպիլիկուետա, Ռյուդիգհեր, Լուիս, Ալոնսո-Կանտե, Ժոժինիո, Կովաչիչ-Պեդրո, Ժիրու, Ազար

«Մանչեսթր Յունայթեդ». Դե Խեա-Վալենսյա, Լինդելեֆ, Սմոլինգ, Շոու-Ֆրեդ, Ֆելաինի, Պոգբա-Ռեշֆորդ, Լուկակու, Մարսիալ

Հանդիպմանը չեն մասնակցի. Ամպադու-Ռոխո, Լինգարդ

Հարցական է. Ռյուդիգեր-Սանչես, Շոու, Ֆելաինի, Էրերա, Մատիչ, ՄակՏոմինեյ

Հետաքրքրական փաստեր

  • «Կապույտները» ԱՊԼ շրջանակում անցկացրած վերջին 19 հանդիպումներից պարտվել են միայն 2-ում, տոնելով 13 հաղթանակ և 4 ոչ ոքի:  
  • «Չելսին»  ԱՊԼ վերջին 15 հանդիպումներից պարտվել է միայն 1-ում, տոնել՝ 10 հաղթանակ:  
  • Մաուրիցիո Սարին կարող է դառնալ «Չելսի»-ի առաջին  և ԱՊԼ պատմության մեջ 2-րրդ մարզիչը, որը չի պարտվել Պրեմիեր լիգայի՝ առաջին 9 հանդիպումներում:
  • Նգոլո Կանտեն կարող է «Չելսի»-ում անցկացնել 100-րդ հանդիպումը: