21.10.2018 09:00

Մաուրիցիո Սարին գերազանցեց Մոուրինյոյի ռեկորդը

Մաուրիցիո Սարին գերազանցեց  Մոուրինյոյի ռեկորդը

Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, թեպետ չկարողացավ տակտիկապես գերազանցել իր մրցակից Ժոզե Մոուրինյոյին ու «Մանչեսթեր Յունայթեդին», կարողացավ հասնել տպավորիչ արդյունքի։

Իտալացի մասնագետը դարձավ «Չելսիի» պատմության առաջին մարզիչը, որը կարողացավ անպարտելի մնալ Անգլիայի առաջնության մեկնարկային 9 խաղերում։ Սա ռեկորդ է։ Մինչև այս, Սարին 8 անպարտելի խաղով կիսում էր առաջին տեղը նույն Մոուրինյոյի ու Լուիս Ֆելիպե Սկոլարիի հետ։

Հավելենք, որ «Չելսին» «Մա․ Յունայթեդի» հետ ոչ-ոքիից հետո զիջեց առաջին հորիզոնականը «Մանչեսթեր Սիթիին»։