21.10.2018 09:30

Մոուրինյոն մեկնաբանել է խաղի վերջնամասում տեղի ունեցած կռիվը

Մոուրինյոն մեկնաբանել է խաղի վերջնամասում տեղի ունեցած կռիվը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Չելսիի» դեմ մրցավեճի վերջնամասում տեղի ունեցած բախումը։

«Կարող եմ պատմել, թե ինչ հիանալի խաղ էր ընթանում 90 րոպե շարունակ։ Պետք չէ կենտրոնանալ խաղի վերջում տեղի ունեցած տհաճ միջադեպի վրա։

Չեմ մեկնաբանի տեղի ունեցածը։ Միայն կասեմ, որ Սարին խաղի ավարտից հետո ասաց, որ կկարգավորի ամեն ինչ։ Իսկ նրա օգնականը մոտեցավ և ներողություն խնդրեց։ Նրան պատասխանեցի, որ մոռանա տեղի ունեցածը․ ես նույնպես կարիերայում շատ սխալներ եմ թույլ տվել»,- ասել է պորտուգալացի մասնագետը։

Նշենք, որ խաղի վերջնամասում Մոուրինյոյին դուր չեկան Սարիի օգնականներից մեկի գործողութոյւնները գոլը տոնելու ժամանակ, և պորտուգալացին հարձակվեց նրա վրա։