21.10.2018 10:00

Ռոբերտ Արզումանյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Ռոբերտ Արզումանյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

«Արցախի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։

Այդ մասին «Արցախ» – «Լոռի» խաղից հետո հայտնել է «Արցախի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը։ Ռոբերտ Արզումանյանը հայտնի է Հայաստանի հավաքականում իր ելույթներով։

Հավաքականի կազմում անցկացրած 72 խաղում Արզումանյանը դարձել է 5 գոլի հեղինակ։ Ոչ պաշտոնական տեղեկություններով, Արզումանյանն աշխատանքի է անցել ՀՖՖ-ում։