21.10.2018 10:30

Սարին` Մոուրինյոյի հետ բախման մասին

Սարին` Մոուրինյոյի հետ բախման մասին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին նույնպես խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ մրցավեճի վերջնամասում տեղի ունեցած բախման մասին, երբ Ժոզե Մոուրինյոն հարձակվեց նրա օգնականներից մեկի վրա։

«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն խաղի վերջնամասը «Յունայթեդն» ավելի լավ անցկացրեց։ Ֆիզիկական պայքարը շատ էր, իսկ մրցակիցն այդ կողմից գերազանցում էր մեզ։

Ես չտեսա, թե ինչ կատարվեց իմ օգնականի և Մոուրինյոյի միջև, բայց շբվեցի Ժոզեի հետ։ Հասկանում եմ, որ ստեղծված իրավիճակում մենք սխալ էինք։ Սակայն ես խոսել եմ օգնականիս հետ և շտկել իրավիճակը»,- ասել է իտալացի մասնագետը։