21.10.2018 11:04

Բուֆոն. «Երախտապարտ եմ Ռոնալդուին, որ դեռ խաղում եմ»

Բուֆոն. «Երախտապարտ եմ Ռոնալդուին, որ դեռ խաղում եմ»

ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն է իրեն ոգեշնչել շարունակել պրոֆեսիոնալ կարիերան։

«Պետք է շնորհակալություն հայտնեմ Կրիշտիանու Ռոնալդուին։ Այն բանի համար, որ մինչև հիմա խաղում եմ և ձգտում եմ ինչ-որ բանի, ես պարտական եմ գործի հանդեպ նրա վերաբերմունքին։ Նրա նպատակասլացությունը և հաղթանակների քաղցը ոգեշնչում է ինձ» – հայտարարել է Բուֆոնը։