21.10.2018 11:30

Նեյմարը վերջ է տվել բոլոր խոսակցություններին

Նեյմարը վերջ է տվել բոլոր խոսակցություններին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հերքել է տարածված այն լուրերն, ըստ որոնց նա կարող է վերադառնալ «Բարսելոնա»։

Բրազիլացին իր ինստագրամում նկար է հրապարակել, որտեղ իր «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ լուրեր գրած ամսագրերի վրա գրել է «Կեղծ լուրեր»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն է հայտնել։ Հիշեցնենք, որ Նեյմարը 2017թ. հենց «Բարսելոնայից» է տեղափոխվել ՊՍԺ։