21.10.2018 12:07

Էշլի Քոուլ. «Ինձ դուր չի գալիս, երբ խաղացողները խաբում են «Չելսիին»

Էշլի Քոուլ. «Ինձ դուր չի գալիս, երբ խաղացողները խաբում են «Չելսիին»

«Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը մեկնաբանել է տեղեկությունը, համաձայն որի թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

- Ես հարգում եմ Ազարին, գիտեմ, որ գրեթե բոլոր ֆուտբոլիստները երազում են հանդես գալ «Ռեալում»։ Ազարը բացահայտ ասել է հարցազրույցում, որ երազում է խաղալ «Ռեալում», բայց նաև նշել է, որ երբեք կոնֆլիկտի մեջ չի մտնի իր ակումբի հետ։ Ինձ դուր է գալիս նրա ազնվությունը, բայց ինձ դուր չի գալիս, երբ ֆուտբոլիստները խաբում են «Չելսիին»։ Օրինակ՝ Տիբո Կուրտուայի հետ կապված իրավիճակը։ Ակումբը բավականաչափ փող կորցրեց նրա տրանսֆերից։ Եթե բելգիացի դարպասապահն անմիջապես ասեր, որ չի մնալու թիմում՝ նրան ավելի թանկ կվաճառեին։

Ազարի շուրջ ստեղծված իրավիճակը նման է Կուրտուայի իրավիճակին, բայց հուսով եմ, որ այն կհանգուցալուծվի առանց կոնֆլիկտների։ Եթե Ազարը չի ուզում մնալ «Չելսիում» ու երազում է տեղափոխվել «Ռեալ», ապա իսպանական ակումբը պետք է վճարի «Չելսիի» պահանջած գումարը։ Այդ ժամանակ ոչ մի վիրավորանք չի լինի, հակառակ դեպքում Ազարը պետք է հասկանա, թե որքան մեծ է իրեն ձեռք բերելու «Ռեալի» ցանկությունը, եթե ի վիճակի չէ նույնիսկ վճարել իր տրանսֆերի համար,- հայտարարել է Քոուլը։