21.10.2018 12:30

Լյորիս. Նոյերը կրկին կապացուցի, որ լավագույնն է աշխարհում

Լյորիս. Նոյերը կրկին կապացուցի, որ լավագույնն է աշխարհում

«Տոտենհեմ»-ի ավագ Ուգո Լյորիսն աջակցել է Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերին:

«Իմ համար Նոյերը լավագույնն է: Նրա հետ ոչ ոք չի կարող համեմատվել: Նա ֆանտաստիկ խաղացող է: Առաջիկայում նա կրկին կապացուցի, որ լավագույնն է աշխարհում: Մանուելը շատ բան է արել, թե՛ Գերմանիայի ընտրանու, թե՛ «Բավարիա»-ի համար»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: