21.10.2018 13:11

Մարադոնան անհապաղ պրոթեզավորման կարիք ունի

Մարադոնան անհապաղ պրոթեզավորման կարիք ունի

Լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան շտապ պրոթեզավորման կարիք ունի։ Այդ մասին պատմել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի եւ մարզիչի կոլումբացի վիրաբույժ Հերման Օչոան։

«Դիեգոն անհապաղ պետք է պրոթեզավորի ծնկահոդերը։ Աճառային հյուսվածքները մաշվել են, երկու ծնկահոդերն էլ ախտահարված են, ոսկրերն իրան են քսվում եւ ուժեղ ցավ են պատճառում։ 2004–ին վիրահատել եմ նրա ձախ ծնկահոդը, իսկ այս տարվա հունիսին արել եմ նույն վիրահատությունը, որպեսզի նա կարողանար Ռուսաստանում վայելել աշխարհի առաջնությունը»,– Օչոայի խոսքը մեջբերում է Ole–ն։

Հիշեցնենք, որ Մարադոնան վերջերս է աշխատանքի անցել մեքսիկական ակումբում, որտեղ  1.7 միլիոն եվրո կստանա 11 ամսում: