21.10.2018 13:30

4-րդ ոսկե մեդալը Թուրքիայում. հայ բազկամարտիկների հաղթարշավը

4-րդ ոսկե մեդալը Թուրքիայում. հայ բազկամարտիկների հաղթարշավը

Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Մրցումների չորրորդ օրը 85կգ քաշային կարգում հանդես եկող Խաչատուր Սարիբեկյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, աջ ձեռքով դարձել է հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի չեմպիոն։ 

Սարիբեկյանն այս տարի նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումն է նվաճել:

Բազկամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է նաև 75 կգ քաշային Վրեժ Սեդրակյանը՝ ձախ ձեռքով:

Նշենք նաև, որ Անթալիա քաղաքում ընթացող ԱԱ-ում ավելի վաղ պատվո հարթակի առաջին հորիզոնականում էին կանգնել նաև +90 կգ քաշային Դավիթ Դադիկյանն ու 85 կգ քաշային Սերոբ Աբրահամյանը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Դավիթ Ստեփանյանը, 65կգ քաշայինների պայքարում ձախ ձեռքով գրավել է 3-րդ հորիզոնականը և դարձել բրոնզե մեդալակիր: