21.10.2018 08:25

Լա Լիգա. գոլառատ խաղում «Բարսելոնա»-ն հաղթեց «Սևիլիա»-ին (տեսանյութ)

Լա Լիգա. գոլառատ խաղում «Բարսելոնա»-ն հաղթեց «Սևիլիա»-ին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունել էր «Սևիլիա»-ին: Գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեցին տանտերերը:

«Կապտանռնագույններ»-ի կազմում մեկական անգամ աչքի ընկան Կոուտինյոն, Մեսսին, Սուարեսը և Ռակիտիչը: Անդալուսիական թիմից՝ Սարաբիան և Մուրիելը:

Հարկ է նշել, որ առաջին խաղակեսում վնասվածքի պատճառով  ստիպված եղավ խաղադաշտը լքել Լիոնել Մեսսին: 

Այսպիսով, «Բարսելոնա»-ն վաստակեց 18 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

ԲԱՐՍԵԼՈՆԱ-ՍԵՎԻԼՅԱ 4-2 (2-0)  
1-0՝ Ֆելիպե Կոուտինյո 2՛, 2-0՝ Լիոնել Մեսսի 13՛, 3-0՝ Լուիս Սուարես 63՛ (11մ), 3-1՝ Պաբլո Սարաբիա 79՛, 4-1՝ Իվան Ռակիտիչ 88՛, 4-2՝ Լուիս Մուիրել 90՛
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 2.Նելսոն Սեմեդու, 3.Խերարդ Պիկե, 15.Կլեման Լանգլե, 18.Խորդի Ալբա, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս, 7.Ֆելիպե Կոուտինյո, 8.Արթուր (20.Սերխիո Ռոբերտո, 66), 9.Լուիս Սուարես (19.Մունիր Էլ Հադադի, 81), 10.Լիոնել Մեսսի (11.Ուսման Դեմբելե, 26)
ՍԵՎԻԼՅԱ. 1.Տոմաշ Վացլիկ, 3.Սերխի Գոմես, 4.Սիմոն Կյեր (25.Գաբրիել Մերկադո, 55), 6.Դանիել Կարիսու, 23.Գիլյերմե Առանա, 10.Էվեր Բանեգա, 16.Խեսուս Նավաս, 17.Պաբլո Սարաբիա, 22.Ֆրանկո Վասկես (7.Ռոկե Մեսա, 69), 9.Վիսամ Բեն Յեդեր, 12.Անդրե Սիլվա (14.Լուիս Մուիրել, 78)
Զգուշացում՝ Տոմաշ Վացլիկ 63՛ (Ս) ; Մրցավար՝ Մարտինես Սանչես (Իսպանիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
53 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 47
23 (9) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 19 (7)
10 ՏՈՒԳԱՆՔ 16
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 7
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 4