22.10.2018 09:00

Էմերին Լակազետի հետ կապված խոստովանություն է արել

Էմերին Լակազետի հետ կապված խոստովանություն է արել

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետի, և ՊՍԺ-ում նրան գնելու մտադրության մասին։

«Պետք չէ Լակազետին համեմատել Էդինսոն Կավանիի հետ։ Նրանք տարբեր ոճի հարձակվողներ են։

Երբ նոր էի գլխավորել ՊՍԺ-ն, մենք մտադիր էինք նոր հարձակվողի ձեռք բերել և Լակազետն առաջին թեկնածուն էր։ Ակումբի ղեկավարությանը նա նույնպես դուր էր գալիս, սակայն այդ ժամանակ Լակազետը խաղում էր «Լիոնում»։ Իսկ այդտեղից ՊՍԺ-ի համար տրանսֆեր կատարելը հեշտ գործ չէր»,- ասել է Էմերին։