22.10.2018 09:26

Ժոզե Մոուրինյոյին որակազրկում է սպառնում

Ժոզե Մոուրինյոյին որակազրկում է սպառնում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի օգնական Մարկո Իանիին «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» (2։2) խաղի վերջնամասում տեղի ունեցած բախման պատճառով որակազրկում է սպառնում։

Այդ մասին հաղորդում է Mirror-ը։

Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան ոսումնասիրում է կատարվածը և նշում կողմերի ոչ սպորտային պահվածքի մասին։ Վերջնական որոշում կայացնելուց առաջ նրանք սպասում են խաղը սպասարկող մրցավարների արձանագրությանը կատարվածի մասին։