22.10.2018 10:00

Մբապեն ֆրանսիացիների ամենասիրված ֆուտբոլիստն է, Նեյմարը երկրորդն է

Մբապեն ֆրանսիացիների ամենասիրված ֆուտբոլիստն է, Նեյմարը երկրորդն է

Ֆրանսիական Odoxa կազմակերպությունը, որը զբաղվում է սոցիալական հարցումներ կատարելով, ուսումնասիրել է ՊՍԺ-ի հեղինակությունը Ֆրանսիայում։

Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ թիմի ամենասիրված ֆուտբոլիստը Կիլիան Մբապեն է, հարցվածների 63%-ը նախապատվությունը հենց նրան են տվել։ Երկրորդ հորիզոնականում բրազիլացի Նեյմարն է՝ 9%-ով, երրորդում Կավանին՝ 7%։

Հատկանշական է, որ փետրվարին Նեյմարը գերազանցում էր Մբապեին։ Բրազիլացին հավաքել էր ձայների 28%-ը, իսկ ֆրանսիացին միայն 23%-ը։