22.10.2018 10:28

Կարագերը Մխիթարյան-Սանչես փոփոխությունը մեծ սխալ է համարում

Կարագերը Մխիթարյան-Սանչես փոփոխությունը մեծ սխալ է համարում

Անգլիայի Պրեմիեր լիգայի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է Ալեքսիս Սանչեսի խաղն այս մրցաշրջանում։

«Մանչեսթերը» մեծ սխալ գործեց, երբ Մխիթարյանին փոխարինեց Ալեքսիս Սանչեսով։ Այս մրցաշրջանում չիլիացին միայն 1 գոլի հեղինակ է դարձել։

Ասում են, որ Սանչեսը «Յունայթեդ» տեղափոխությունից հետո այլ ֆուտբոլիստ է դարձել։ Բայց դա այդպես չէ։ Նա վաղուց չի խաղում այն ֆուտբոլը, որը սպասում են երկրպագուները։

Սանչեսի լավագույն տարիներն անցյալում են։ Նա նման է Տորեսին, որը «Լիվերպուլից» տեղափոխվեց «Չելսի»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Telegraph-ը։