22.10.2018 11:31

Football Espana. հունվարին «Ռեալ»-ը կկորցնի իր առաջատարներից մեկին

Football Espana. հունվարին «Ռեալ»-ը կկորցնի իր առաջատարներից մեկին

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալ»-ը կարող է զրկվել իր առաջատարներից մեկից: Այս մասին հաղորդում է Football Espana-ն: 

Հունվարին «արքայաական» ակումբը կարող է լքել կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: 

33-ամյա խաղացողին դեռևս գայթակղում է «Ինտեր»-ի ֆինանսական պայմաններով առաջարկած լավ պայմանագիրը: 

Բացառված չէ, որ խորվաթ ֆուտբոլիստն իր տրանսֆերի վաճառքը պահանջի 2019 թվականի սկզբին: 

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է 12 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում: