22.10.2018 12:00

Չավին համեմատել է Մեսսիին և Նեյմարին

Չավին համեմատել է Մեսսիին և Նեյմարին

Քաթարական «Ալ Սադ»-ի ֆուտբոլիստ Չավի Էրնանդեսը համեմատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին և իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիին:

«Նրանք տարբեր խաղաոճերի ֆուտբոլիստներ են: Կարծում եմ՝ Մեսսին ավելի հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Նա մշտապես գիտի, թե ինչ է պետք հաղթանակի հասնելու համար: Նեյմարը դեռ աճելու շատ տեղ ունի: Միևնույն ժամանակ կարող եմ վստահորեն ասել, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը 11 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Կատալոնացիների ավագն, իր հերթին, նույնքան հանդիպում է անցկացրել՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանման հեղինակ: