22.10.2018 12:34

Դորտմունդի «Բորուսիա»-ն ակումբային ռեկորդ է սահմանել

Դորտմունդի «Բորուսիա»-ն ակումբային ռեկորդ է սահմանել

Արդեն տեղեկացրել էինք, որ «Բորուսիա»-ն երեկ 4:0 հաշվով ջախջախել է «Շտուտգարտ»-ին: Այդ հանդիպումը դորտմունդյան ակումբի համար յուրահատուկ է եղել:

«Մեղուներ»-ը պատմության մեջ առաջին անգամ 4 անընդմեջ խաղում 4 գոլից պակաս չեն խփել: Հիշեցնենք, որ «Շտուտգարտ»-ից բացի թիմն առավելության էր հասել նաև «Այսբուրգ»-ի (4:3), «Բայեր»-ի (4:2) և «Նյուրնբերգ»-ի նկատմամբ (7:0):

Նշենք, որ ներկա պահին «Բորուսիա»-ն 20 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: