22.10.2018 13:00

Երբեք չեմ ասել, որ Մեսսին խաղից առաջ 20 անգամ զուգարան է գնում. Մարադոնա

Երբեք չեմ ասել, որ Մեսսին խաղից առաջ 20 անգամ զուգարան է գնում. Մարադոնա

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հայտնել է, որ երբեք չի խոսել Լիոնել Մեսսիի թույլ կողմերի մասին:

«Կան մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են վարկաբեկել ինձ: Նրանք չեն հասկանում, որ իմ և Մեսսիի ընկերությունն ամուր է, և նման խոսակցությունները ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ մեր հարաբերությունների վրա: Ես շատ լավ գիտեմ, թե Լեոն ինչպիսի ֆուտբոլիստ է: Նա լավագույնն է ամբողջ աշխարհում:

Այո՛, կան խաղացողներ, ովքեր հանդիպումներից առաջ 20 անգամ զուգարան են գնում, սակայն ես երբեք չեմ ասել, որ դա Մեսսիին է վերաբերում»,- 57-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ 31-ամյա ֆուտբոլիստը հայտնել էր, որ այս տարի այլևս չի մասնակցելու ազգային հավաքականի հանդիպումներին: