22.10.2018 13:39

«Ռեալի» ֆուտբոլիստները դեմ են Կոնտեի թեկնածությանը

«Ռեալի» ֆուտբոլիստները դեմ են Կոնտեի թեկնածությանը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղեկացել է, որ թիմի ֆուտբոլիստները չեն ցանկանում գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Անտոնիո Կոնտեին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դժգոհ լինելով Խուլեն Լոպետեգիի գրանցած արդյունքներից, «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է նրա փոխարին Կոնտեին աշխատանք առաջարկելու տարբերակը:

Լուրերը հասել են «սերուցքայինների» հանդերձարան. ֆուտբոլիստները քննարկել են հավանական թեկնածությունը և ակումբի նախագահին տեղեկացրել, որ իրենց դուր չի գալիս Կոնտեի գլխավորությամբ աշխատելու գաղափարը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 9 խաղում «Ռեալը» 3 պարտություն է կրել: Այժմ Լոպետեգիի թիմն ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: