22.10.2018 11:39

Հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Հիշեցնենք, որ ընտրություններ են անցկացվել 9 մարզի 49 համայնքում, այդ թվում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր  քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Նախնական արդյունքներում, Էջմիածնում, Արմավիրում հաղթել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածուները, Հրազդանում՝ ՔՊ անդամ թեկնածուն Կապանում՝ Փաշինյանի կուսակցության առաջադրած թեկնածուն պարտվել է:

Այսպես, Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ անդամ Դիանա Գասպարյանը, Արմավիրում ընտրվել է ՔՊ  անդամ: Կապանում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանը պարտվել է անկուսակցական Գեւորգ Փարսյանին:

Հրազդանում հաղթել է ՔՊ անդամ Սեւակ Միքայելյանը ՝ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին, որը, սակայն, ինքնաառաջադրվել էր: Նրան Փաշինյանի կուսակցությունը չէր սատարել: