22.10.2018 12:09

Աշոտյան. Մենք մեզ կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք

Աշոտյան. Մենք մեզ կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք

«Բոլոր դեպքերում՝ մենք միշտ ասել ենք այն, ինչ մտածում ենք, ինչ ճիշտ է, մեզ չենք կեղծել, գոնե վերջին 6 ամսվա մեջ, ես ցավում եմ, որ որոշ իմ գործընկերներ, ելնելով քաղաքական իրավիճակից՝ բաներ են ասում, որոնց, վստահ եմ՝ իրենք չեն հավատում:

Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները: Ժողովուրդ, մի արեք այդպես, մի կեղծեք ձեզ, մեր սխալներից մեկը՝ իշխանության տապալման, նաեւ դա էր, որ մենք մեզ կեղծում էինք, երբեմն ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք, սխալ էինք անում, մի կրկնեք այդ սխալները:

Մի արեք այն սխալները, որոնց պատճառով Հանրապետական կուսակցությունը նաեւ այսօր այս քաղաքական ճգնաժամի մեջ է՝ երկրի հետ միասին»:

Արմեն Աշոտյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր