22.10.2018 12:45

Մարտուն Գրիգորյանը փոխարինեց Ֆելիքս Ցոլակյանին

Մարտուն Գրիգորյանը փոխարինեց Ֆելիքս Ցոլակյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Մարտուն Գրիգորյանը՝ երդման արարողությամբ ստանձնել է պատգամավորի լիազորությունները:

Գրիգորյանը պատգամավոր է դարձել կառավարությունում պաշտոն ստացած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն: Նրանք երկուսն էլ 11 ընտրական տարածքում ռեյտինգային թեկնածուներ էին՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ: Ցոլակյանը ստացեկ էր առավելագույն քանակով ձայներ, երկրորդ տեղում՝ Գրիգորյանն էր:

Հիշեցնենք, շաբաթներ առաջ Ցոլակյանն ընդունել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկն ու ստանձնել Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: