22.10.2018 13:10

ՀՀԿ-ն տապալում է ԸՕ-ի արագ փոփոխությունը

ՀՀԿ-ն տապալում է ԸՕ-ի արագ փոփոխությունը

Արտահերթ նիստի ընթացքում այսօր Ազգային ժողովը չի հաստատել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները առաջին ընթերցումից հետո 72 ժամվա ընթացքում անցկացնելու կառավարության նախաձեռնությունը: Օրակարգը փաստացի չի հաստատվել: ԸՕ-ի արագ փոփոխությանը դեմ է ՀՀԿ խմբակցությունը:

Կառավարության նախաձեռնությունը մերժվել է պատգամավորների ձայների 44 կողմ, 1 դեմ եւ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նախագծի ընդունման համար առնվազն 63 պատգամավորների կողմ քվեարկություն է  անհրաժեշտ, այնինչ, ԱԺ-ում 53 պատգամավոր է ներկա:

Օրինագիծը այսօր պետք է քվեարկվի առաջին ընթերցմամբ:

Երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: