22.10.2018 13:33

Թրամփն ուզում է խզել հրթիռային պայմանագիրը Ռուսաստանի հետ

Թրամփն ուզում է խզել հրթիռային պայմանագիրը Ռուսաստանի հետ

Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ մտադիր է լքել Միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացման պայմանագրից, որը ԽՍՀՄ և ԱՄՆ ղեկավարները ստորագրել են 1987 թ. դեկտեմբերին Վաշինգտոնում:

Թրամփն ասել է, որ ուզում է այդպես վարվել, քանի որ Ռուսաստանը խախտում է պայմանագրի դրույթները:

«Նրանք այն խախտում են տարիներ շարունակ,- հայտարարել է Թրամփը Նևադայում նախընտրական հանրահավաքում:- Եվ մենք մտադիր չենք նրանց թույլ տալ, որ խախտեն միջուկային պայմանագիրը և զենք պատրաստեն»:

ԱՄՆ-ը կսկսի այնպիսի զենք ստեղծել, որի նկատմամբ պայմանագիրը սահմանափակումներ է դնում, եթե Ռուսաստանը և Չինաստանը չհամաձայնեն դա չանել, ասել է Թրամփը և հավելել. «Բայց եթե Ռուսաստանը դա անի, և Չինաստանը անի, իսկ մեք հետևենք պայմանագրին՝ դա անընդունելի է»:

Միխայիլ Գորբաչովը, որը 1987 թ. ստորագրել է պայմանագիրը Միացյալ Նահանգների հետ, պայմանագրից դուրս գալը սխալ է համարում:

Ռուսաստանը սպառնացել է պատասխան քայլերի դիմել: Եթե ԱՄՆ-ը շարունակի միակողմանիորեն դուրս գալ միջազգային  պայմանագրերից, ապա Ռուսաստանը պատասխան քայլերի կդիմի, այդ թվում՝ ռազմական բնույթի, կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Ամերիկյան կացնային ու կոշտ քաղաքականությունը ավելի ու ավելի տհաճությամբ է ընդունվում շատ երկրներում և միջազգային հանրության լայն շրջանակներում: Վաշինգտոնը չպետք է թերագնահատի տրամադրությունների այդ փոփոխությունները»,- հավելել է փոխնախարարը:

Փոխանցում է BBC-ն: