22.10.2018 14:20

Չինաստանի ԱԳՆ-ն չի խրախուսում ԱՄՆ-ի դուրս գալը ՄՓՀՀՊ-ից

Չինաստանի ԱԳՆ-ն չի խրախուսում ԱՄՆ-ի դուրս գալը  ՄՓՀՀՊ-ից

Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագիրը նախկինի պես կարևոր նշանակություն ունի, և ԱՄՆ-ի միակողմանի ելքն այդ պայմանագրից բազմակողմանի բացասական ազդեցություն կունենա, երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«ՄՓՀՀՊ-ն սպառազինության վերահսկողության կարևոր համաձայնագիր է, որը ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը կնքել են սառը պատերազմի ժամանակներում: Այդ պայմանագիրը կարևոր դեր է խաղացել միջազգային հարաբերությունների կայունացման, գլոբալ ռազմավարական հավասարակշռման և կայունության հարցերում,- հայտարարել է պաշտոնյան:- Պայմանագրից միակողմանիորեն դուրս գալը բազմակողմանի բացասական ազդեցություն կունենա»:

Փոխանցում է ria.ru-ն: